Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մենք ի վիճակի ենք հավակնոտ նպատակներ որդեգրելու

Մենք ի վիճակի ենք հավակնոտ նպատակներ որդեգրելու
10.06.2016 | 01:32

Նախորդ հայտարարությամբ ես անդրադարձա, այսպես ասած, «հեղափոխություն վերևից» թեզին, մատնանշելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ի իր ելույթով դրեց Հայաստանի «Մեծ վերելքի» սկիզբը, որի իրականացման համար հեղափոխական մոտեցումներ են պետք: ՈՒրախ եմ, որ արձագանքները թե՛ հասարակության, թե՛ մեր թիմակիցների դրական են: Խոսելով մեծ վերելքի մասին, ինչ խոսք, առաջին մարտահրավեր պետք է համարել կոռուպցիան և անզիջում պայքար տանել դրա դեմ: Անզիջում պայքար, ինչպես դա արեց Լի Կվան Յուն՝ Սինգապուրում, ինչպես դա արեցին հրեաները Իսրայելում, իսկ նրանք դա արեցին գործով և ոչ թե խոսքով: Քանի որ մենք ընդամենը մի քանի ամիս է, ինչ սկսել ենք խոսել մեծ վերելքի մասին և գործել կոռուպցիայի դեմ, ինչ խոսք, տեսանելի արդյունքներից խոսելը դեռ վաղ է: Սակայն անհրաժեշտ է դրանց համար լուրջ հիմքեր ստեղծել: Այսօր խոսելու եմ այդ հիմքերի ստեղծման մասին:


Ընդհանրապես, մեթոդաբանության մեջ կա, այսպես կոչված, նպատակադրման սխեմա: Դա հետևյալն է. ցանկացած սուբյեկտ, նպատակ որդեգրելիս, հիմնականում առաջնորդվում է իր ներքին մղումներով կամ արտաքին պատվերով և, որ առավել կարևոր է, իր գիտակցական պատկերացումներով: Նպատակը ձևակերպելուց հետո սուբյեկտը գնահատում է այն իրականացնելուն օգնող և խոչընդոտող հանգամանքները: Այսինքն, նպատակի հստակ ձևակերպման համար շատ կարևոր են սուբյեկտի գիտակցական պատկերացումները, ինչը մեզանում, որպես հավաքական սուբյեկտի, բացակայում է:


Այսպիսով, Հայաստանի քաղաքական էլիտան պետք է շատ ինտենսիվ քննարկի և նույնացնի իր գիտակցական պատկերացումները այդ «Մեծ վերելքի» նպատակադրմանն ու իրականացման հնարավորությանը: Այս գործում իշխանություն և ընդդիմություն չկա: Իհարկե, առաջնահերթ կերպով հանրապետական կուսակցությունը պետք է այս խնդրի շուրջ ձևավորի իր միասնական պատկերացումները:


Մենք ի վիճակի ենք նման հավակնոտ նպատակներ որդեգրելու և ողջ հանրության հետ դրանք իրականացնելու: ՈՒղղակի առկա են բազմաթիվ խոչընդոտող հանգամանքներ, որոնցից մի քանիսին ցանկանում եմ անդրադառնալ:
Դրանք համընդհանուր բարիքի և հանրային երջանկության առանցքային խոչընդոտներն են, որոնք Մահաթմա Գանդին բնորոշել է որպես 7 սոցիալական մեղքեր:


Դրանք են՝
Քաղաքականությունն առանց սկզբունքների:
Բարեկեցությունն առանց աշխատանքի:
Գործարարությունն առանց բարոյականության:
Հաճույքն առանց խղճի:
Գիտելիքն առանց բնավորության:
Գիտությունն առանց մարդասիրության:
Հավատամքն առանց զոհաբերության:


Վահրամ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 2247

Մեկնաբանություններ